Երևանում՝ 11:07,   6 Մայիս 2024

Գերմանիայի կանցլերը Հայաստանի և Ադրբեջանի միջև հակամարտությունը կարգավորելու շանսերը բարձր է գնահատել

Գերմանիայի կանցլերը Հայաստանի և Ադրբեջանի միջև հակամարտությունը 
կարգավորելու շանսերը բարձր է գնահատել

ԵՐԵՎԱՆ, 26 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Գերմանիայի կանցլեր Օլաֆ Շոլցը հայտարարել է, որ Ադրբեջանի և Հայաստանի միջև հակամարտությունը խաղաղ ճանապարհով կարգավորելու հնարավորություններն ավելի քան երբևէ բարձր են։

Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, այս մասին Շոլցը հայտարարել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւի հետ Բեռլինում կայացած համատեղ մամուլի ասուլիսում։ 

«Լավ է, որ երկու երկրների ղեկավարները երկխոսության մեջ են։ Ես ակնկալում եմ, որ երկու կողմերն էլ կցուցաբերեն անհրաժեշտ կառուցողականություն»,-ասել է նա։

«Իհարկե, մենք առաջին հերթին քննարկել ենք Հայաստանի և Ադրբեջանի միջև հակամարտությունը և միակարծիք ենք, որ այդ հակամարտությունը պետք է լուծվի խաղաղ ճանապարհով։ Դրա շանսերն ավելի քան երբևէ բարձր են», -հավելել է նա։

Շոլցը նշել է, որ հավատում է, որ այս տարի խաղաղության պայմանագիր կստորագրվի։


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]